Իրավական 

ԵՊՀ-ում ռումբ չի հայտնաբերվել

Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում, որտեղ այսօր` մարտի 19-ին, ժամը 13:00-ին ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգ էր ստացվել, որոնողական աշխատանքներն ավարտվել են, ռումբ չի հայտնաբերվել:



 

Ուսանողներին եւ դասախոսներին արդեն թույլ են տալիս մտնել մասնաշենք, որը մինչեւ այդ առանձնացված էր ժապավեններով:  Ֆակուլտետում վերսկսվել է դասապրոցեսը:



Ավելի վաղ  հայտնել էր դարձել, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նույն շարքից