Իրավական 

Արգինա գյուղի վարչական տարածքից գողացել է 26 խողովակ և պատճառվել 250.000 դրամի նյութական վնաս

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Ալեքսան Թ.-ին:

 

Նա խոստովանել է, որ 2014 թ. նոյեմբեր ամսին Արգինա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից` հողի տակից, քանդել-հանել և գողացել է ազբեստի 26 խողովակ:


 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խողովակները պատկանել են Արգինա գյուղի գյուղապետարանին:
Համայնքին պատճառվել է 250.000 դրամի նյութական վնաս:

 

Գողոնն առգրավված է:

 

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից