Իրավական 

«Արթիկ» ՔԿՀ-ում շաքարավազի պարկից դեղահաբեր են հայտնաբերվել

analitik.am

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 19-ին, ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սննդի պահեստից ճաշարան տեղափոխվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սնունդը:



Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից և տեղեկացնում, որ արդյունքում, շաքարավազի պարկից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված, 1,2 գրամ ընդհանուր կշռով «B8» գրառմամբ 3 դեղահաբ:



Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արթիկի բաժին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն շարքից