Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Պալմ-Բեյ քաղաքում ձերբակալվել է մի կին, ով դանակահարելով սպանել է 6-ամյա դստերն ու վիրավորել երկու որդիներին, տեղեկացնում է The New York Daily News-ը։
Երբ ոստիկանությունը, կանչ ստանալով, հասել է 33-ամյա Ջեսիկա ՄքՔարթիի տուն, կնոջը հայտնաբերել է մսագործի դանակով։ Նրա մարմնին եղել են ոչ խորը վերքեր։ Ոստիկանությունը տրավմատիկ զենքով մի քանի անգամ կրակել է նրան։
Պարզվել է, որ կինը վիրավորել է իր երեք երեխաներին։ 6-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է։ 5-ամյա և 8-ամսական տղաները ծանր վնասվածքներ են ստացել։
Հարևանների համաձայն՝ ընտանիքն այդ տուն էր տեղափոխվել ընդամենը կես տարի առաջ։