ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասի սեփական տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել, հայտնում է Associated Press-ը:
Ըստ Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավարի՝ երկու անձինք լուրջ վնասվածքներ են ստացել:
Ըստ նախնական տվյալների՝ երեխաները 5-ից 15 տարեկան են, ովքեր հնարավոր է՝ մեկ ընտանիքի անդամներ են:
Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում շուրջ 100 հրշեջներ, իսկ ոստիկանությունը հետաքննում է հրդեհի հնարավոր պատճառները: