Իրավական 

Սեդրակ Օսիպյանը ներկայացել է իրավապահներին և այժմ ազատության մեջ է

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, 9 ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո ներկայացել է ոստիկանություն:



Նա այսօր առավոտյան ներկայացել է ոստիկանություն, ցուցմունք է տվել, որ ինքը չի դանակահարել Վանուշ Ալեքսանյանին, հետեւաբար, իրեն մեղավոր չի ճանաչում:


Հիշեցնենք՝ Օսիպյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը»:

 
 

Նույն շարքից