Քրեական տարրերի արտագաղթը Հայաստանից շարունակվում է: NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ Հայաստանը լքել է օրենքով գող Ժիրոն:
Իսկ ավելի վաղ Հայաստանից հեռացել էր «օրենքով գող» Ճակոյի եղբայրը՝ նույնպես «օրենքով գող» Ռաֆոն: Նրանց Հայաստանից արտագաղթելու պատճառը ոստիկանության կողմից սկսված հետապնդումներն են:
Օրը ցերեկով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» և նրա ընկերների սպանությունից հետո ոստիկանությունը սկսել է հետապնդել գողերին, զինաթափել նրանց, վերահսկել, բերման ենթարկել և այլ «անհարմարություններ» պատճառել: