Այսօր՝ փետրվարի 8-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոս Սիմոն Ճավռշյանին:
Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին հրաժեշտը տեղի ունեցավ գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցուց և հերոսի դին ոտքով տեղափոխվեց գյուղի՝ արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոն:
Ներկա էին ինչպես գյուղի ողջ ժողովուրդը, այնպես էլ հարևան գյուղերից ու մարզերից ժամանած սգակիցներ:
Մանրամասն՝ shamshyan.com