Իրավական 

Դավիթաշենում վիճաբանության ժամանակ գարեջրի շշով հարվածել են 23-ամյա երիտասարդի գլխին

analitik.am

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութ դանակահարված տղա է մտել:



Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։



Ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վնասվածքով  բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և հայտարարել, որ հարվածել են գլխին:



Մեկնած օպերատիվ խմբին Սերգեյ Ա.-ն  հաղորդում է տվել  մասին, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի  Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ 1990 թ. ծնված Վահան Ս.-ն գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք:



Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից