Իրավական 

Ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական քննիչների մոտ, ռուս իրավապահների մոտ կա Պերմյակովի մոտ հայտնաբերված երեք բջջային հեռախոսները. Коммерсант

analitik.am

Առանցքային փորձաքննություններից մեկն է անցկացվել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Հանցագործության մեջ մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի ռուս զինվոր Վալերի Պերմյակովը: Այս մասին գրում է «Коммерсант» պարբերականը, հղում անելով փաստաբան Երվանդ Վարոսյանին, ով ներկայացնում է Ավետիսյանների ընտանիքի հարազատների շահերը:



Փաստաբանը հայտարարել է, որ դատակենսաբանական փորձաքննությունը պարզել է, որ դեպքի վայրում հայտնաբերված քրտինքի հետքերը հագուստի և կոշիկների վրա պատկանում է Պերմյակովին: Դեպքի վայրում հայտնաբերված գլխարկի և ռազմական հագուստի վրա հայտնաբերվել են մազեր, որոնք նույնպես համընկել Պերմյակովի մազերի հետ:



Սպանության վայրում հայտնաբերվել են նաև ծխափողեր թքի հետքերով: Ինչպես հայտնել է փաստաբանը, այդ հետքերը թողել են մարդ, ով ունի Պերմյակովի արյան խումբը:



Փաստաբանը նաև ասել է, որ սպանության վայրում հայտնաբերվել է 28 փամփուշտ: Բալիստիկ փորձաքննությունը հաստատել է, որ բոլոր փամփուշտները արձակվել են АКС-74 ավտոմատից, որը պատկանել է Պերմյակովին:



Ավետիսյանների ընտանիքի հարազատների ևս մեկ փաստաբան Լուսինե Սահակյանը հերթական անգամ իր դժգոհությունն է հայտնել, որ գործի նյութերը չեն փոխանցվում հայական կողմին: Փաստացի հայկական և ռուսական կողմերը հետաքննում են երկու առանձին գործեր,-կարծում է Սահակյանը:



«Ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական քննիչների մոտ, ռուս իրավապահների մոտ կա Պերմյակովի մոտ հայտնաբերված երեք բջջային հեռախոսները և հագուստը, որը եղել է Պետմյակովի վրա հայտնաբերման պահին: Տվյալ պայմաններում, նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար կլինի խոսել լիկատար հետաքննության մասին»,-կարծում է փաստաբանը:



Պերմյակովին նշանակվել է հոգեբանական փորձաքննություն: Այն անցկացվելու է ռուսական ռազմաբազայի տարածքում և պետք է հաստատի, տառապում էր արդյոք Պերմայակովը ծանր հոգեկան հիվանդություններով: Ըստ այդ փորձաքննության եզրակացությունների պարզ կդառնա նա ինքն իրեն հաշիվ էր տալիս յոթ հոգուց բաղկացած ընտանիքի, այդ թվում նաև երկու մանկահասակ երեխայի, սպանության ժամանակ:

Նույն շարքից