Մշակույթ 

Ադելը 2015թ. «ամենավաճառված» երգչուհին է

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը, ով վերջերս թողարկած «Hello» հիթի և «25» ալբոմի շնորհիվ գրանցեց բազում ռեկորդներ, պաշտոնապես ճանաչվել է 2015թ. վաճառքի լավագույն ցուցանիշներն ապահոված երգչուհին, հայտնում է Rosbalt-ը:

Ֆոնոգրաֆիկ արդյունաբերության միջազգային ֆեդերացիան (IFPI) հանդես է եկել նման հայտարարությամբ` հիմնվելով ամբողջ աշխարհում երաժշտական ձայնագրությունների վաճառքի ցուցանիշների վրա:

««25» ալբոմը 2015թ. աշխարհի կտրվածքով դարձավ իսկական սենսացիա, իսկ Ադելն էլ պարզապես ֆենոմեն է»,-նշել է IFPI-ի գործադիր նախագահ Ֆրանս Մուրը:

Նույն շարքից