Իրավական 

Այրում-Բագրատաշեն ճանապարհին մեքենան շրջվել է. ճանապարհը փակվել է

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 22-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, սյունը շրջվել է, էլ. լարերն ընկել են ճանապարհին եւ երկկողմանի փակել երթեւեկությունը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ:



Հրշեջ-փրկարարները Հ-36 միջհամայնքային ավտոճանապարհի 23-րդ կմ-ի մոտակայում «ԳԱԶ 2410» մակնիշի 34 TL 782 համարանիշի (վարորդ` Դ.Հ.) ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:

Նույն շարքից