ԱՄՆ-ում 50-րդ անգամ տեղի է ունեցել երկրի գլխավոր մարզական իրադարձություններից մեկը՝ ամենամյա Super Bowl-ը: Մարզական իրադարձության կարևոր մասն է կազմել մասշտաբային Halftime show-ն, որի աստղերն են եղել Լեդի Գագան, Բեյոնսեն, Բրունո Մարսը, Coldplay-ը: Այս մասին հայտնում է theguardian.com-ը:
Հաղորդվում է, որ առաջինը Սանտա Կլարա քաղաքի Levi մարզադաշտի բեմ է բարձրացել ամբողջությամբ կարմիր հագած ու ԱՄՆ ազգային դրոշի գույներով ներկված կոշիկներով Լեդի Գագան: Նա կենդանի հնչողությամբ, անկեղծ ու սրտաբուխ ներկայացրել է ԱՄՆ ազգային օրհներգը:
https://www.youtube.com/watch?v=LNT1clodvCE