Ռազմական 

Կանադան $1 մլն-ի ռազմական սարքավորում կտրամադրի Ուկրաինային

analitik.am

Կանադան $1 մլն արժողությամբ գիշերային տեսողության 238 սարք կփոխանցի Ուկրաինային:  Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Կանադայի խորհրդարանի անդամ Տեդ Օպիցը:  

«Այդ ոչ մահաբեր սարքավորումը կմեծացնի ուկրաինացի զինծառայողների հնարավորությունները` երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար պայքարում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կանադացի  պատգամավորը  տեղեկացրել է ավելի քան 1000 բժշկական գործիքների համալիրներ փոխանցելու մասին:

Նույն շարքից