Ռազմական 

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատարին

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:



Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթել է ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրեց հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:



Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Նույն շարքից