Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի հարաբերությունները սկսվել են 2011 թվականին «Ռոմային օրագիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հայտնում է 7days.ru-ն:
Սակայն Դեփը իրենց մասին վերջերս անկեղծորեն պատմել է People պարբերականին տված հարցազրույցում: Պարզվել է, որ նկարահանումների ավարտից հետո է դերասանը հասկացել, որ անընդհատ մտածում է Էմբերի մասին և նույնիսկ ջանում է հետևել նրան: Ավելի ուշ Էմբերն ինքն էլ խոստովանել է, որ չի կարողացել դադարել նրա մասին մտածելուց: