Ռազմական 

ԻՊ գրոհայինները սրբազան պատերազմ են հայտարարել թալիբներին

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ջիհադ` սրբազան պատերազմ են հայտարարել Աֆղանստանի թալիբներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Khaama Press-ին:

 

Աղբյուրը նշում է, որ նույն կերպ է վարվել նաև Աֆղանստանի այդ շարժումը` Սիրիայի և Իրաքի իսլամիստների հանդեպ:

Ըստ մամուլի` երկու ահաբեկչական կազմակերպությունների միջև հակամարտությունն սկսվել է այն բանից հետո, երբ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ - Բաղդադին մոլլա Մոհամադ Իմարին` «Թալիբանի» հիմնադրին, «հիմար և անգրագետ զինհրամանատար» էր անվանել: Ալ - Բաղդադին ասել էր նաև, որ մոլլա Օմարը ո՛չ հոգևոր, և ո՛չ էլ քաղաքական վստահության արժանի չէ:

 

«Թալիբանը» ստեղծվել է Աֆղանստանում՝ 1994-ին, իսկ «Իսլամական պետությունը» Իրաքում` 2006-ին:

Նույն շարքից