Ռազմական 

Ճապոնիայի կառավարական նստավայրում անօդաչու սարք է վայրէջք կատարել

analitik.am

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նստավայրի տանիքին փոքր անօդաչու սարք է նստել, որի վրա ռադիացիոն վտանգի նշան է եղել։

Մոտ կես մետրանոց անօդաչուի վրա նաեւ փոքր տեսախցիկ, ջրով շիշ է եղել։ Նստավայրի մոտ տասնյակ ոստիկաններ են բերվել, հաղորդում է Reuters-ը։

Միջադեպի պահին վարչապետը նստավայրում չի եղել, նա գտնվում է Ինդոնեզիայում՝ մասնակցելով Ասիաա-աֆրիկյան գագաթնաժողովին։

Ակցիայի նպատակների մասին հստակ տեղեկատվություն չկա, սակայն Կագոսիմա պրեֆեկտուրայի դատարանը ապրիլի 22ին մերժել էր Սենդայում ատոմակայանի երկու ռեկատորները չմիացնելու հայցը։ 

Նույն շարքից