Ռազմական 

ԼՂՀ պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել

analitik.am

Ականի պայթյունի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել, հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։



«Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՊԲ զինվորական մեքենայի պայթեցման մասին այսօր տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը»,–ասված է հաղորդագրությունում։



Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով:


«Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը»,–ասված է հաղորդագրությունում:

Նույն շարքից