Ռազմական 

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Դոնեցկի օդանավակայանում լարվածության սրման կապակցությամբ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությքունը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության հաղորդագրությամբ վերջին շրջանում սրվել է իրավիճակը Դոնեցկի օդանավակայանի ու Շիրոկինո բնակավայրի շրջանում:

Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ը դիտորդական խմբի ամենօրյա զեկույցում:

 

Նրանց տեղեկություններով, շփման գծի երկյանքով նկատվում է զինատեխնիկայի խոշոր կուտակումներ ու պարբերաբար փոխհրաձգություններ:

 

Շիրոկինո բնակավայրոււմ փոխհրաձգությունն առավել ինտեսիվ բնույթ է կրում երեկոյան ժամերին, ինչն այնուհետեւ վերածվում է լայնամասշտաբ մարտերի, որում ներգրավվում են տանկեր, զրահամեքենաներ ու հրետանային համակարգեր:

 

Գրեթե նմանատիպ իրավիճակ է նաեւ Դոնեցկի օդանավակայանի տարածքում, որը հրետանային ռմբակոծության է ենթարկվում, մարտերում ներգրավվում է ծանր զինատեխիկա:

 

Նույն շարքից