Ռազմական 

ԼԺՀ աշխարհազորայինները խրամատներ փորելու հրաման են ստացել

analitik.am

 

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Դոնբասում վերջին շրջանում իրավիճակի սրման պայմաններում Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինները խրամատներ փորելու հրաման են ստացել:

 

Այդ մասին հայտնել են ԼԺՀ հրամանատարական շտաբից, նշելով, որ արձակուրդներից հետ են կանչվել նաեւ զինվորակաները:

 

Խրամատներ կփորվեն ռազմաճակատի շփման ողջ երկյանքով:

Միաժամանակ դեպի Ռոստովի շրջան զգալիորեն ավելացել է գաղթականների հոսքը:

 

 

Ավելի վաղ Լուգանսկի հանրապետությունը հայտնել էր մի շարք հրետակոծությունների մասին: Մասնավորապես ուկրաինական ուժայինները ռմբակոծել էին Սչաստյե բնակավայր ու Դոնեցկ բնակավայրում տեղակայված աշխարհազորայինների դիրքերը, իսկ այնուհետեւ հարձակում էին ձեռնարկել:

 

Վերջին շրջանում ուկրաինական կողմը բազմիցս խախտում է հրադադարը, ռազմական տեխնիկա ու զորքեր կուտակում շփման գծի երկյանքով:

 

 

Նույն շարքից