Ռազմական 

ԱՄՆ պետքարտուղարությունը մեղադրել է Ռուսաստանին Դոնբասին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու մեջ

 

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», ԱՄՆ պետքարտուղարությունը մեղադրել է Ռուսաստանին Դոնբասին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու ու աշխարհազորայինների ռազմական ուսուցման մեջ:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Պարֆը, նշելով, որ գնալով վտանգավոր է դառնում Ռուսաստանի կողմից աշխարհազորայիններին ուսուցման գործընթացը:

 

Նրա խոսքերով, Ռուսաստանն աշխարհազորայիններին տրամադրում է նաեւ անօդաչու սարքեր, սահմանի երկյանքով ավելացնում է իր ռազմական ներկայությունը՝ նոր զինատեխնիկա ու զորամիավորումներ տեղափոխելով:

 

Հիշեցնենք, որ ուկրաինական ու ամերկյան կողմը նախկինում բազմիցս Ռուսաստանին մեղադրել է Դոնբասի աշխարհազորայիններին ռազմական օժանդակության մեջ, սակայն, դեռեւս ոչ մի ապացույց չի ներկայացրել այդ կապակցությամբ:

 

 

Նույն շարքից