Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Հայրենական պատերազմի 70-ամյակի հաղթական զորահանդեսին մասնակցելու համար Մինսկ են ժամանել ռուսաստանյան 300 զինվորականներ ու շուրջ 30 ժամանակակից ռազմական տեխնիկա:
Այդ մասին հայտնել են Բելոռուսի ՊՆ մամուլի ծառայությունից, նշելով, որ ռուս զինվորականները կմասնակցեն մայիսի 9-ին Մինսկում կազմակեերպվող հաղթական շքերթին:
Ռազմատեխնիկայում ընդգրկված են ժամանակակից T-90 տանկեր, ռազմական զրահամեքենաներ ու հրետանային համակարգեր, որոնք Մինսսկի հրապարակով կշարժվեն մոտոհրաձգային գումարտակի զինծառայողների ուղեկցությամբ:
Նշվում է, որ միջոցառումներին կմասնակցեն նաեւ ռազմական ինքնաթիռներ՝ ռմբակոծիչներ ու գրոհայիններ, այդ թվում՝ Սու-34 ինքնաթիռներ: