Dailymail-ը գրում է, որ Instagram-ում հայտնվել է Քիմ Քարդաշյանի ևս մեկ նմանակ:
Բրիտանացի բյութի բլոգեր Սոնյա Ալին շատ նման է Քիմ Քարդաշյանին: Աղջիկն ինքը հայտարարում է, թե իրեն մշտապես շփոթում են Քիմի հետ, սակայն նա ամենևին իրեն նման չի համարում ռեալիթի-շոուի աստղին:
Սոնյան այժմ Դուբայում աշխատում է որպես վիզաժիստ իր քրոջ՝ Ֆիզայի կոսմետիկ հավաքածուում:



