«Օսկար» մրցանակի ներկայացված թեկնածուները համատեղ լուսանկար են ներկայացրել, որը ամենամյա ավանդույթ է, գրում է People-ը:
Խմբակային նկարն արվել է Beverly Hilton հյուրանոցում հատուկ ընդունելության ժամանակ։
Միջոցառումն այցելել են այս սեզոնի մրցանակի գրեթե բոլոր թեկնածուները, այդ թվում՝ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ալիսիա Վիկանդերը, Բրի Լարսոնը, Սիլվեստեր Ստալոնեն, Լեդի Գագան, Ջենիֆեր Լոուրենսը, Մեթ Դեյմոնը:
Թեկնածուներին նաև հանձնել են «Օսկարի» պաշտոնական վկայագրեր։
Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին։