Ռազմական 

Դիլիջանի զորամասի անհետացած զինվորը հայտնաբերվել է

Դիլիջան քաղաի զորամասերից մեկից փետրվարի 6-ից անհետացած 20-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորամասի հրամանատարության եւ ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,-գրել է Հովհյաննիսյանը:

Նույն շարքից