Մշակույթ 

Մի քանի ժամով դարձանք այդ մեծ ընտանիքի մի մասը. Սիրուշո

Սիրուշոն, որը վերջերս թողարկել էր «Մի թող ինձ մենակ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, նոր գրառում է կատարել Facebook-յան էջում և իր երախտագիտությունը հայտնել Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցներին։

«Երևանի Մետրոպոլիտեն՝ կառուցված 1981 թվականին: Հաճելիորեն զարմացնող մաքրության, կարգապահության և անձնակազմի ջերմ վերաբերմունքի մասին չեմ կարող չնշել: Երևանի ամենախորհրդանշական կառույցներից մեկը, որտեղ ողջ անձնակազմը կարծես մեծ ընտանիք լինի: Ուրախ եմ, որ մի քանի ժամով մենք էլ դարձանք այդ մեծ ընտանիքի մի մասը»,- գրել է երգչուհին:

12729128_977508202328936_5181570735537726376_n

Նույն շարքից