Ռազմական 

Իրանի պաշտպանության նախարարը կայցելի Մոսկվա

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը փետրվարի 15-16-ին կայացելի Մոսկվա: Այս մասին հաղորդել են Ռուսաստանում Իրանի դեսպանատանը:

Այցի ընթացքում իրանցի պաշտոնյան կհանդիպի ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն նաեւ տեղեկացրել է, որ Դեհգանը ծրագրում է հանդիպել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինի եւ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը դիտարկում է իր Ռազմաօդային ուժերում ռուսական Սու-30 կործանիչներն օգտագործելու հնարավորությունը:

Նույն շարքից