Սրտի լուրջ խնդիրներով Մոսկվայում այսօր հիվանդանոց է տեղափոխվել հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Բժիշկների խոսքով, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիվանդանոց նրան տեղափոխել է իր երիտասարդ կինը: Բժիշկներն անհապաղ հետազոտություն են իրականացրել, ինչի արդյունքում որոշվել է, որ դերասանը ինտենսիվ թերապիայի կուրս պիտի անցնի:
Բժիշկներն Արմեն Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության։