Մշակույթ 

Հատվածներ Մեծերի սիրային նամակներից

Ա.Չեխովի նամակը` Օլգա Կնիպերին

Թանկագինս, իմս…
Կրկին տարօրինակ նամակ ստացա քեզանից: Կրկին ինձ ուղղված մեղադրանքի խոսքեր: Ո՞վ է ասել քեզ, որ ես չեմ ցանկանում վերադառնալ Մոսկվա, որ ես մեկնել եմ ընդմիշտ և այս աշնանը չեմ վերադառնալու: Մի՞թե ես ռուսերենով չեմ գրել քեզ այն մասին, որ կվերադառնամ սեպտեմբերին և քեզ հետ կապրեմ մինչև դեկտեմբեր: Մի՞թե դա այդպես չէ: Դու ինձ մեղադրում ես պարզ չլինելու մեջ, մի՞թե դու մոռացել ես այն ամենն, ինչ գրել, կամ ասել եմ քեզ: Եվ ես իսկապես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է վարվեմ իմ կնոջ հետ  կամ ինչպես պետք գրեմ նրան:
Դու գրում ես, որ դողում ես ամեն անգամ իմ նամակներն ընթերցելիս: Սա մեր ժամանակն է, մեր մի մասը, իսկ գուցե այս ամենում կա ինչ-որ բան, որ դու չե՞ս հասկանում: Սիրելիս, ինձ թվում է, որ սա պարզապես մի խառնաշփոթ է, որի պատճառներից մեկն էլ գուցե նա է, ում հետ դու հաճախ զրուցում ես:
Դու գրում ես, որ ես ի վիճակի չեմ ապրել քո կողքին և միշտ լռել, որ ես ցանկանում եմ միայն խոնարհ մի կնոջ, իսկ որպես մարդ դու մեկուսացված և օտար ես ինձ համար:  Իմ քաղցր, իմ քնքուշ, իմ թանկ սիրելի, դու իմ կինն ես, եր՞բ ի վերջո դա կհասկանաս: Դու իմ ամենահարազատ մարդն ես: Ես սիրել եմ քեզ անսահման և ես դեռ սիրում եմ քեզ...  և այս ամենից հետո դու գրում ես ինձ այն մասին, որ ինձ համար դու միայն հաճելի կին ես, օտար և միայնակ: Դե ինչ, մտածիր այդպես, եթե դա է քո ցանկությունը...

Ես ավելի լավ եմ, բայց սարսափելի հազում եմ: Այստեղ անձրևներ չկան և սարսափելի շոգ է..
Գրիր և պատմիր ինձ, թե ինչով ես զբաղված, ինչ նոր դերեր ես փորձել, ինչ նոր գրքեր ես կարդացել... Դու քո ամուսնու նման ծույլ չես, այնպես չէ՞: Ես սիրում եմ քեզ առավել քան երբևէ, և որպես ամուսին, ես փորձում եմ քեզ համար անթերի լինել: Ե՞րբ դու վերջապես կհասկանաս, որ իմ ուրախությունը «ոստիկաններն են ճանկռոտում»... Այս պահի համար հաջողություն, առողջ և ուրախ եղիր: Գրիր ինձ ամեն օր, ինչպես որ կարգն է: Գրկում և համբուրում եմ քեզ` իմ տիկնիկ:
Ա.Չ»

Նույն շարքից