Ռազմական 

Սիրիայի Համա պրովինցիայում կառավարական ուժերը ազատագրել են մի շարք հենակետեր

Սիրիայի բանակն ու աշխարհազորայինների ջոկատները մեկ օրում չեզոքացրել են 23 ահաբեկչի Սիրիայի Համա գավառի հյուսիսում, գրում է RIA Novosti-ն:

«Մեկ օրում բանակը` աշխարհազորայինների հետ համատեղ 23 գրոհայինի է չեզոքացրել Իդլիբ և Համա գավառների սահմաններում գյուղերում ահաբեկիչների հենակետերի վրա հարձակման ժամանակ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ կառավարական զորքերը ոչնչացրել են թշնամու մի շարք կրակային դիրքեր ու ամրություններ: Օդից ահաբեկիչների օբյեկտներին ավիահարվածներ են հասցրել ՌԴ ռազմատիեզերական ու Սիրիայի ռազմաօդային ուժերը: Հարձակումը շարունակվում է հրետանու աջակցությամբ:

Նույն շարքից