Իրավական 

Աչքերը լցված էին, ուզում էր լաց լինել. վկան պատմում է Պերմյակովի ձերբակալման մասին

Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալված Վալերի Պերմյակովը ձերբակալվելիս չի դիմադրել: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական հերթական նիստին ասաց գործով վկա, սահմանապահ զորքերի զինծառայող Ստյոպա Սումբուլյանը, որը Պերմյակովին հայտանբերած ու ձերբակալած սահմանապահներից է, փոծանցում է shabat.am-ը:

«Ինքը դողում էր, ուզում էր լաց լինել, աչքերը լցված էին, կապիտան Խաչատրյանը հարցրեց` արդյոք նա է սպանել Ավետիսյաններին, ասաց, որ ինքը ոչ մեկին չի սպանել»,-պատմեց վկան:

Նրա խոսքով, ինքն այդ օրը հերթապահության մեջ է եղել, կեսգիշերին բարձրացել է դիտարկման աշտարակ, լույս է նկատել, տեղեկացրել է իր հետ հերթապահություն իրականացնող կապիտան Խաչատրյանին, վերջինը հրամայել է լիցքավորել ինքաձիգը ու պահել Պերմյակովի վրա: Խաչատրյանի «կանգնել» հրամանին Պերմյակովը չի ենթարկվել, շարունակել է քայլել, կանգնել է, երբ Խաչատրյանը օդ է կրակել: Փշալարից անցնելով` նրանք ձերբակալել են Պերմյակովին:

«Ես լապտերը քցեցի նրա վրա, տեսա, որ հանցագործության մեջ կասածվող անձն է, լրատվամիջոցներից էի տեղեկացել»,-պատմեց նա` նշելով, որ Պերմյակովի մոտ խուզարկության ժամանակ բջջայիններ եւ գումար են հայտնաբերել:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների հարցերին պատասխանելով` Սումբուլյանն ասաց, որ ինքը Պերմյակովին հայտնաբերլուց 10 րոպե առաջ էր հերթափոխն ստանձնել եւ, որ արտակարագ իրավիճակ է հայտարարված եղել, հրահագնված է եղել  ուժեղացված հսկողություն իրականացնել, որ կասկածյալը փախուստի չդիմի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից