Սիրիայի կառավարական բանակը ազգային աշխարհազորայինների հավատարիմ ջոկատների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Հալեպ նահանգի մի շարք ռազմավարական կարևոր բարձունքներում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, խոսքը Դահրա-էլ-Կարաա, Դահրա-էլ-Կանդիլա շրջանների բարձունքների մասին է: Նշվում է, որ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել այդ տարածքներում առկա ահաբեկչական հենակետերը:
Բանակի հետ բախման մեջ հայտնված ահաբեկիչների զգալի մասը ոչնչացվել է, մյուսները ստիպված են եղել թողնել իրենց դիրքերն ու փախչել: