ԱՄՆ-ը Հարավային Կորեայում տեղակայել է 3 հավելյալ զենիթահրթիռային Patriot համալիր՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից օրերս արբանյակով հրթիռի արձակման։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Հարավային Կորեայում ԱՄՆ ԶՈւ զինվորական հրամանատարության ներկայացուցիչների խոսքով՝ համալիրները տեղակայվել են Օսան բազայում։ Նշվում է, որ զենիթահրթիռային համալիրներն ուղարկվել էին Տեխասից։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիում է ունեցել Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բեն Սեի հետ, որի շրջանակում քննարկվել է իրավիճակը՝ կապված Հյուսիսային Կորեայի հետ։