Մշակույթ 

Լորիս Ճգնավորյանը ցնցել է հանդիսատեսին 31-րդ միջազգային «Ֆաջր» փառատոնին

Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը ղեկավարել է Իրանի ազգային նվագախումբը՝ 31-րդ միջազգային «Ֆաջր» երաժշտական փառատոնի 4-րդ գիշերը հանդիսատեսին թողնելով զմայլված։ Այս մասին գրում է Tehran Times-ը։ Համերգը տեղի է ունեցել փետրվարի 13-ին Իրանի մայրաքաղաքի «Վահդաթ» սրահում։

Ծրագրի ընթացքում հնչել են նաև սիրո երգեր։

Հանդիսատեսի շարքերում եղել են Իրանի ազգային նվագախմբի երկար տարիների դիրիժոր Ֆարհադ Ֆախրեդինին, կառավարության խոսնակ Մուհամմադ-Բաքեր Նոբախթը, մշակույթի փոխնախարար Ալի Մուրադխանին, ովքեր դիտել և վայելել են համերգը։

Փառատոնը կշարունակվի մինչև փետրարի 20-ը։

Նույն շարքից