Հատուկ հայ ընթերցողի համար Dorling Kindersley հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը, որի խմբագիրն է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը: Հանրագիտարանն աննախադեպ և ստույգ մանրամասներով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու, գիտության և պատմութան հրաշքները:
«Գիտելիքների հանրագիտարան» գիրքը ռեկորդային վաճառք է գրանցել Հայաստանում. մեկ ամսում՝ սպառելով 650-ից ավելի գիրք:
Այս հանրագիտարանի առավելություններից մեկն այն է, որ նախատեսված է ընթերցողների լայն շերտի համար, պատահական չէ, որ ընթերցողներն այս գրքի մասին խոսելիս սկսեցին գործածել «ընտանեկան հանրագիտարան» տերմինը:
Համալրված լինելով ապշեցուցիչ փաստերով, համապարփակ ժամանակագրությամբ, զարմանահրաշ նկարներով՝ այս ընտանեկան հանրագիտարանը նույնիսկ բարդ երևույթներն է դարձնում հեշտ ընկալելի: Տեղեկատվության մատուցման լիարժեք պատկերավոր համակարգը ցույց է տալիս այն, ինչի մասին այլ գրքերում միայն գրված է:
«Գիտելիքների հանրագիտարան». աշխարհ, որ նախկինում չես տեսել: