Սիրիայի ռազմական ավիացիան երկրի հյուսիսային Հալեպ և Իդլիբ նահանգներում ոչնչացրել է ԴԱԻՇ և «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորումների գրոհայինների ստորաբաժանումներ: Այս մասին երկուշաբթի հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորական աղբյուրին:
Ըստ ստացված տեղեկությունների՝ խոսքն արմատականների վերահսկողության տակ գտնվող Աքըրբաթ, Ջանի ալ-Ալբաուի, Աբու Դուհուր և Քյաֆր Ուվեյդ շրջանների մասին է:
Դրան զուգահեռ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերը Լաթաքիա նահանգի մի շարք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչներին պատկանող ամրություններ և տրանսպորտային միջոցներ: