Ռազմական 

ԻՊ ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել Իրաքում

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը անցյալ տարի Իրաքում քրդերի վրա հարձակման ժամանակ իպրիտ քիմիական զենք է օգտագործել, տեղեկացնում է Reuters-ը:

Քիմիական զենք արգելող կազմակերպության տեղեկացմամբ՝ լաբորատոր ուսումնասիրությունները զենքի կիրառման վերաբերյալ դրական եզրակացություն են տվել: «35 քուրդ զինվորների մոտ 2015թ. Էրբիլ քաղաքից հարավ-արևելք գտնվող տարածքում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ մարտերից հետո նկատվել են արգելված քիմիական նյութի ազդեցության ախտանիշներ»,- տեղեկացնում է աղբյուրը:

Ավելի վաղ կազմակերպությունը հաստատել էր ահաբեկիչների կողմից իպրիտի օգտագործումը հարևան Սիրիայում:

Համաշխարհային հանրությանը առավել անհանգստացնում է քիմիական զենքի ծագումը: Փորձագետները ենթադրում են, որ կամ ահաբեկիչներին հասանելի են եղել սիրիական չհայտարարագրված պաշարները, կամ էլ տիրապետել են իպրիտի ստեղծման տեխնոլոգիային:

Նույն շարքից