Ռազմական 

Թուրքիան շարունակում է հաուբիցներով ռմբակոծել սիրիական քրդերի դիրքերը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական բանակը շարունակում է դադարներով կրակել Սիրիայի հյուսիսում տեղի քրդերի ստորաբաժանումների դիրքերին։

Սիրիային սահմանակից Թուրքիայի Քիլիսի նահանգում կենտրոնացած թուրքական զորքերը «Ֆըրթընա» («Փոթորիկ») տիպի հաուբիցներով հարվածել է Սիրիայի Ազեզ քաղաքում քրդական ինքնապաշտպանական ջոկատների դիրքերին։

Թուրքական հրետանին նրանց վրա կրակել է նաև շաբաթ և կիրակի օրերին։ Թուրքիան քրդերից պահանջել է լքել այդ դիրքերը, սակայն մերժում է ստացել։

Նույն շարքից