Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական 58-րդ մրցանակաբաշխությունը։
Ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «1989» ալբոմի համար։
«Լավագույն երգի» համար «Գրեմմի» մրցանակի է արժանացել բրիտանացի երգիչ Էդ Շիրանը։
24-ամյա երգչին մրցանակը հանձնել է 25 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած երգիչ Սթիվի Ուանդերը։
Շիրանից բացի՝ այդ անվանակարգում ներկայացված են եղել Քենդրիկ Լամարը՝ «Alright» երգով, և Թեյլոր Սվիֆթը՝ «Blank Space» երգով։
Իր հերթին ռեփեր Քենդրիկ Լամարն արժանացել է չորս մրցանակի։ Լամարը ներկայացված է եղել 11 անվանակարգերում։ Նա հաղթել է լավագույն «ռեփ երաժշտության» և այդ ժանրում լավագույն կատարման համար, նա մրցանակ է ստացել նաև «These Walls» երգի համար, ինչպես նաև կիսել է մրցանակը Թեյլոր Սվիֆթի հետ «Bad Blood» երաժշտական տեսահոլովակի համար։
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի «Լիարժեք կյանք. Մտորումներ 90 տարեկանում» աուդիոգիրքը հաղթել է «Գրեմմի» մրցանակաբաշխության վարկածով «Լավագույն խոսակցական ալբոմ» անվանակարգում։