Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը և նրանց 2-ամյա դուստրը՝ Նորթը, Սուրբ Վալենտինի օրը տոնել են նյույորքյան շքեղ ռեստորաններից մեկում՝ Cipriani-ում:
Պապարացիները աստղային ընտանիքին լուսանկարել են ընթրիքից հետո, գրում է spletnik.ru-ն:
Հոգատար Քանյեն կնոջը և աղջկան շքեղ ռեստորան է տարել նույն օրը՝ այն բանից հետո, երբ խոստովանել է իր Twitter-ում, որ 53 մլն դոլարի պարտք ունի:
Դատելով ամենից՝ ռեփերը պատրաստ է իր վերջին մարզակոշիկը հանել, միայն թե հարազատները նախկինի պես չզրկեն իրենց ճոխություններից:






