Իրավական 

ՔԿ-ն պարզում է Երևանում վերելակի խցիկի ընկնելու հանգամանքները

analitik.am

Հայաստանի քննչական կոմիտեն պարզում է Երևանի բնակելի շենքերից մեկի վերելակի խցիկի ընկնելու հանգամանքները, ինչի հետևանքով կին է մահացել, նշվում է ՔԿ-ի Facebook-յան պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ:



Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին Բաշինջաղյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում: Նախնական տվյալներով` վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։



Խցիկում գտնվող 37-ամյա ուղևորուհին մահացել է: Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն:

Նույն շարքից