Իրավական 

Ամերիկուհուն դատարանը ազատ է արձակել 22 տարի մահապատժի սպասելուց հետո

analitik.am

Դատարանն ազատ է արձակել Արիզոնայի անարդարացիորեն դատապարտված բնակչուհուն, ով ավելի քան 20 տարի առաջ դատապարտվել է մահապատժի իր 4-ամյա որդու սպանությունը կազմակերպելու մեղադրանքով, գրում է gazeta.ru-ն:



1989 թվականի վերջին Դեբորա Միլկե Քրիստոֆերի որդին առևանգվել է և սպանվել երկու տղամարդու կողմից Ֆինիքս քաղաքի մոտակայքում գտնվող անապատում: Միլկեն ձերբակալվել է և դատապարտվել սպանության դրդման համար: Դատարանի որոշման համաձայն՝ կինն այլևս չէր ցանկանում, որ որդին ապրեր հոր հետ:



Սպանության համար մահապատժի սպասող Ջեյմս Սթայերսը և Ռոջեր Սքոտը հերքում էին սպանությանը Միլկեի ներգրավվածությունը: Ավելի ուշ պարզվել է, որ գործը վարող քննիչը գործում էր անօրինական միջոցներով և՛ Միլկեից, և՛ մյուս մեղադրյալներից ցուցմունքներ էր ստանում անօրինական ճանապարհով:



Դատարանի ներկայիս որոշման համաձայն՝ Միլկեն ճանաչվել է անմեղ և ենթակա դատարանի դահլիճից ազատման: 51-ամյա կնոջն անմիջապես ազատել են նախկինում իր ոտքին ամրացված էլեկտրոնային շղթայից:

Նույն շարքից