Իրավական 

Մեծ Բրիտանիայում հանցագործները գողացել են 38 հատ թագավորական պիթոն

analitik.am

Բրիտանական Մերսիսայդ քաղաքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել 2 տղամարդու նկատմամբ, ովքեր գողացել են 38 հատ թագավորական պիթոն:



Ինչպես նշում է theguardian.com-ը, թանկարժեք կաշվի համար գնահատվող օձերը գողացվել են մասնավոր բնակարանից: Դրանք թունավոր չեն ու որևէ վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:



Ըստ իրավապահների, 1.5 մ երկարությամբ սողունները, ըստ ամենայնի, կվաճառվեն «սև շուկայում»` համացանցի միջոցով:

Նույն շարքից