Իրավական 

Շվեդիայում փախստականների կենտրոնում անհայտ անձը նախարարի վրա վրակրակմարիչի փրփուր է լցրել

analitik.am

Շվեդիայի արդարադատության և միգրացիայի հարցերով նախարար Մորգան Յոհանսոնը ենթարկվել է հարձակման փախստականների ճամբար այցի ժամանակ։ Անհայտ անձը պաշտոնյայի վրակրակմարիչի փրփուր է լցրել, գրում է Корреспондент-ը։

 

 

Յոհանսոնը եղել է փախստականների ճամբարում, որը տեղակայված է Բրուբյու քաղաքի նախկին հիվանդանոցում։ Այցի ավարտին դռների մոտ կանգնած տղամարդը պատից պոկել է կրակմարիչն ու ուղղել դեպի նախարարը։



Հարձակվողը վնասազերծվել է պաշտոնյայի անձնական թիկնապահի կողմից։ Ճամբար է եկել ոստիկանական 3 մեքենա և տղամարդուն տեղափոխել բաժանմունք։ Ճամբարում փախստականներն իրենց ափսոսանքն են հայտնել կատարվածի համար։



 

Նույն շարքից