Իրավական 

Աշտարակում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

analitik.am

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 24-ին՝ ժամը 13.31-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 3 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1925 թ. ծնված Ս. Ա.-ի դին:

Նույն շարքից