Իրավական 

Ֆրանսիայում կործանված ինքնաթիռը կես ժամ ուշացումով էր օդ բարձրացել

analitik.am

Ֆրանսիայի հարավում կործանված Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը կես ժամ ուշացումով էր օդ բարձրացել։ Այս մասին գրում է գերմանական Bil պարբերականը։ Ուշացման պատճառները պարզվում են։



4U9525 չվերթով Բարսելոնից Դյուսելդորֆ ուղեւորվող օդանավի թռիչքը պլանավորված էր ժամը 9։35-ին, սակայն այն օդ էր բարձրացել միայն ժամը 10։01-ին։ Օդանավի վայրէջքը Գերմանիայում պլանավորված  էր ժամը 11։55-ին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




Germanwings  բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։

Նույն շարքից