Իրավական 

Գերմանիայում կինն անսպասելիորեն վերակենդանացել է դիահերձարանում

analitik.am

Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում ուշագրավ դեպք է գրանցվել. 92-ամյա կնոջ մահվան մասին բժշկի պաշտոնական եզրակացությունից հետո «հրաշք» է տեղի ունեցել:

 


Ինչպես նշում է euromag.ru-ն, կինն անսպասելիորեն վերակենդանացել է դիահերձարանում` մահից 4.5 ժամ անց: Աղբյուրը մանրամասնում է, որ տարեցների տանը բնակվող կինը, ով մշտապես վատառողջ  է եղել, հերթական անգամ վատացել է ու բժիշկների օգնության կարիքն ունեցել: Երբ շտապօգնությունը եկել է, պարզվել է, որ կինը մահացել է. ուստի բժիշկն արձանագրել է նրա մահը:


 

Դրանից հետո «հանգուցյալին» տեղափոխել են թաղման բյուրո, որտեղ նրա մարմինը տեղադրվել է սառնարանում: Սակայն բյուրոյի աշխատակիցները չեն հավատացել սեփական ականջներին, երբ որոշ ժամանակ անց սառնարանից լսել են թույլ ճիչեր: Բացելով դուռը` նրանք ուղղակի ապշել են. կինն օգնության է կանչել:


 

Դեպքի վայր հասած բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վերակենդանացած թոշակառուին ու նրան հետ ուղարկել տարեցների տուն:

 


Նույն շարքից