Իրավական 

Ֆրանսիայում Airbus A320 ինքնաթիռի աղետի հետևանքով մահացել են հայտնի օպերային երգիչներ

analitik.am

Օպերային կատարողներ Օլեգ Բրիժակը, ով իր կարիերան սկսել է ԽՍՀՄ-ում, և Մարիա Ռադները զոհվել են Ալպերում Airbus A320 ինքնաթիռի աղետի հետևանքով, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

 


«Դյուսելդորֆում/Դույսբուրգում գերմանական օպերան սգում է բաս-բարիտոն Օլեգ Բրիժակի մահը։ Նա U49525 չվերթի զոհերից մեկն էր»,- գրել է լրագրող Գոնե Գարլինգը Twitter-ում։

 


Դյուսելդորֆի Գերմանական օպերայում հաստատել են երգչի մահվան մասին տեղեկությունը։ «Մենք կորցրել ենք մեծ կատարող և մեծ մարդ Օլեգ Բրիժակին։ Մենք ցնցված ենք»,- ասել է թատրոնի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Մայերը։


 

Ինչպես հայտնում է Բարսելոնայի «Լիսեո» օպերային թատրոնը՝ ինքնաթիռում եղել է նաև օպերային երգչուհի Մարիա Ռադները։ Նրա հետ են եղել նաև ամուսինը և երեխան։

Նույն շարքից