Իրավական 

Կոլումբիայում քսանյոթամյա հղի կինը 80.000 դոլարով փորձել է վաճառել չծնված երեխային

analitik.am

Կոլումբիայում բնակվող մի հղի կին իր չծնված երեխային վաճառելու վերաբերյալ համացանցում հայտարարություն է տարածել: Ինչպես նշում է korrespondent.net-ը, իր փոքրիկին այլ ծնողների հանձնելու համար կինը պահանջել է 80.000 դոլար:


 

Քսանյոթամյա կինը պատմել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող խնամել իր 3 երեխային, ուստի որոշել է դեռևս չծնված պտղին նախապես վաճառել:

 


Հայտնի է, որ մի քանի մարդու հետաքրքրել է հայտարարությունը, որն այժմ արդեն ջնջված է: Աղբյուրը մանրամասնում է, որ հղիության 2-րդ ամսում գտնվող կնոջը հեռացրել են աշխատանքից` տեղեկանալով, որ նա կրկին պատրաստվում է մայրանալ: 

Նույն շարքից